Բաժիններ՝

Քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել

Ստամբուլի օդանավակայանում ձերբակալված պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Մեհմեթ Ալի Ասլանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net­-ը:

Պատգամավորը մտադիր էր թռչել Քուվեյթ՝ մասնակցելու թուրք­արաբական հարաբերություններին նվիրված համաժողովին, սակայն ոստիկանները նրան Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալել էին:

Նա մեղադրվում էր անօրինական երթ իրականացնելու մեջ: Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031