Բաժիններ՝

Falcon 9­-ով ուղեծիր դուրս բերված արբանյակն ինքնաթիռները կապահովի Wi­Fi ցանցով

Իլոն Մասքի SpaceX մասնավոր ընկերության Falcon 9 տանող հրթիռը հաջողությամբ մեկնարկել է Քանավերալի հրվանդանից (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ): Արձակման ուղիղ հեռարձակումը տրվել է կազմակերպության Twitter-­ում։

Հրթիռն ուղեծիր է դուրս բերել Inmarsat­5 F4 հաղորդակցական արբանյակը, որը պետք է Համացանց լայնաշերտ մուտք ապահովի ինքնաթիռների եւ ծովային նավերի ուղեւորների համար:

Ապարատն ստեղծել է Միացյալ Նահանգների Boeing ընկերությունը, այն շարքում չորրորդն է ու վերջինը: Դրանով ավարտվում է Global Xpress գլոբալ արբանյակային կապի կազմավորումը: Արբանյակի ծառայության ակնկալվող ժամկետը 15 տարի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031