«Մարդկային կերապարանքով դև». Էրդողանը՝ Գյուլենի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդակցությունների սրահում անցկացված նահանգային ղեկավարների ընդլայնված նիստին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ելույթում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթhուլլահական կազմակերպության» ղեկավար Ֆեթhուլլահ Գյուլենի մահվանը:

«Ազգի զավակներին, «ծառայություն» և «բարեգործություն» ասելով, մանիպուլյացիայի ենթարկողների վերջը անպատվաբեր մահը եղավ, ինչպես պատմության մյուս մարդկային կերպարանքով քողարկված դևերինն է եղել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Գյուլենը մահացել հոկտեմբերի 20-ին: Լուրը հաստատել է նրա զարմիկը:

Տեսանյութեր

Լրահոս