Գարեգին երկրորդը Բաքվի գագաթնաժողովին մասնակցելու «հրավեր չի ստացել»
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը նոյեմբերին Բաքվում կայանալիք համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, «Ազատության»-ը փոխանցեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ադրբեջանի Մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովն օրերս հայտարարել էր, որ Կովկասի մահմեդականների գրասենյակը COP29-ի շրջանակներում, նոյեմբերի 5-ից 7-ը, համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կկազմակերպի։
Նրա խոսքով՝ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 200 կրոնական գործիչներ։ Նախատեսվում է նաև նրանց ուղևորությունը Ղարաբաղ։