ԵՄ-ն պաշտոնապես երկարացրեց ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները
Եվրոպական միությունը պաշտոնապես վեց ամսով երկարացրել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի՝ հունիսի 28-ի հայտարարության մեջ: Սահմանափակումները կգործեն մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ը: Մինչ այդ դրանք հաստատվել էին մինչեւ 2017 թվականի հուլիսի 31-ը:
Ինչպես նշվում է, որոշումն ընդունվելէ միաձայն: Դա արվել է հունիսի 22-23-ին ԵՄ-ի մասնակից երկրների ղեկավարների գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Մինսկի համաձայնությունների կատարման թեմայով զեկույցից հետո: