Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: