Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն Ուկրաինային կօգնի պաշտպանվել կիբեռգրոհից

ՆԱՏՕ-ի մասնագետներն Ուկրաինային կօգնեն պաշտպանվել վերջին կիբեռգրոհից: Այդ մասին, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ հունիսի 29-ի կայանալիք հանդիպման նախաշեմին:

«Մենք Ուկրաինայի հետ ակտիվորեն համագործակցում ենք այդ ուղղությամբ: Մենք արդեն ստեղծել ենք կիբեռանվտանգության տրաստային ֆոնդ, եւ ՆԱՏՕ-ի մասնագետներն աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային»,-ասել է նա:

Ստոլտենբերգը նաեւ հայտարարել է, որ նոր գլոբալ համաշխարհային կիբեռգրոհը ՆԱՏՕ-ից պահանջում է իր կիբեռպաշտպանության ուժեղացում, դաշինքը նաեւ այդ ուղղությամբ է աշխատում գործընկերների հետ:

«Մենք նոր գլոբալ կիբեռնետիկական գրոհներ տեսանք մայիսին եւ վերջին օրերին, դա միայն հաստատում է կիբեռնետիկական պաշտպանության ոլորտում ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը, ներառյալ աշխատանքի ակտիվացումը գործընկեր երկրների հետ»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս