Թուրքիայում կանխվել է Էրդողանի կուսակցության պատգամավորի դեմ մահափորձը
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Քրդական բանվորական կուսակցության (PKK) 4 անդամի, ովքեր մահափորձ են ծրագրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Իբրահիմ Հալիլ Յըլդըզի դեմ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալների տանն իրականացված խուզարկման արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր: Իրավապահ մարմինները հայտնել են, որ դեպի Սուրուչ մեկնել պատրաստվող պատգամավորի վրա նախատեսված հարձակումը կանխվել է վերջին պահի