Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն կընդլայնի իր ներկայությունը Աֆղանստանում

ՆԱՏՕ-ն մտադիր է Աֆղանստանում կրկին ընդլայնել իր ներկայությունը «Թալիբան» շարժման զինյալների ակտիվանալու պատճառով, բայց չի սկսի մասնակցել մարտական գործողություններին:

Հունիսի 28-ին այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հունիս 29-ին պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է 4 հազար զինվորական խորհրդականների եւ հրահանգիչների՝ Աֆղանստան ուղարկելուն։

«Նախարարները կքննարկեն Աֆղանստանում ուժերի ներկայության ընդլայնման հնարավորությունը, սակայն մենք չենք քննարկում մարտական գործություններին մասնակցությանը վերադառնալու հարցը»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ն Աֆղանստանից իր մարտական ուժերի դուրսբերումն ավարտել է 2014 թվականին: Այդ ժամանակվանից երկրում գործում է դաշինքի «Վճռական աջակցություն» (Resolute support) առաքելությունը՝ 13,5 հազար թվակազմով: Դրա խնդիրների մեջ են մտնում Աֆղանստանի՝ շուրջ 360 հազար թվակազմով անվտանգության ազգային ուժերի ուսուցումը, կառավարման եւ թիկունքային ապահովման աջակցումը, ինչպես նաեւ հետախուզական տվյալների տրամադրումը: Ազգային բանակի ֆինանսավորումը նույնպես ապահովում են ՆԱՏՕ-ի երկրները՝ տարեկան շուրջ 5 միլիարդ դոլարի չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս