Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Հունիսի 29-30-ը հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Հունիսի 29-30-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.00C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.00C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.20C