Բաժիններ՝

Իսրայելը դիտարկում է TANAP գազատարի նախագծին միանալու հնարավորությունը

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը հայտարարել է, որ Իսրայելը դիտարկում է TANAP գազատարի նախագծին միանալու հնարավորությունը: Այս մասին հայտնում է EurAsia Daily-ն:

Դեսպանի խոսքով՝ Իսրայելը ցանկանում է դառնալ արտահանող երկիր և «կապույտ վառելիք» վաճառել Եվրոպա:

«Ներկայում մենք ունենք երկու հնարավորություն՝ Կիպրոսի ու Հունաստանի, ինչպես նար Թուրքիայի և TANAP-ի միջնորդությամբ: Այս պային դիտարկում ենք բոլոր այդ հնարավոր տարբերակները»,- նշել է դեսպանը:

TANAP խողովակաշարը կանցկացվի վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանը, և նախատեսում է ադրբեջանական գազի տեղափոխում դեպի Եվրոպա: Տեղափոխվող գազի սկզբնական ծավալը կազմելու է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր, որից միայն 6 միլիարդն է օգտագործվելու Թուրքիայում, իսկ մնացածը տեղափոխվելու է Եվրոպա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31