Բաժիններ՝

Հնդկաստանում մեկնարկեց քվեարկությունը նոր նախագահի ընտրություններում

Նյու Դելիում՝ Ազգային խորհրդարանում եւ տարածաշրջանային օրենսդիր ժողովներում հուլիսի 17-ին մեկնարկել է քվեարկությունը Հնդկաստանի նոր նախագահի ընտրություններում: Ազգային խորհրդարանի երկու պալատների եւ տարածաշրջանային օրենսդիր ժողովների պատգամավորները կկազմեն քվեատուների կոլեգիա, որը ընտրում է նախագահին։

Քվերակությունն սկսվել է տեղեկան ժամանակով 10:00-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին): Բացի նախագահի ընտրություններից, հուլիսի 17-ին խորհրդարանում նաեւ տեղի կունենա այսպես կոչված «մուսոնային» օրենսդիր նստաշրջանի բացման արարողությունը, որը կտեւի մինչեւ օգոստոսի կեսերը:

Ներկայումս նախագահի պաշտոնն զբաղեցնում է Փրանաբ Քումար Մուքերջին, այս տարի լրանում է նրա 82 տարին: Նա ընտրվել է 2012 թվականին՝ Հնդկաստանի ազգային կոնգրես կուսակցության կառավարության օրոք, որն այսօր ընդդիմություն է կազմում: Մայիսին Մուքերջին հայտարարել է, որ չի վերընտրվի, նրա լիազորությունների ժամկետը լրանում է հուլիսի 24-ին:

Նախագահի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ՝ կառավարող կոալիցիայի ներկայացուցիչ, Բիհարի նախկին նահանգապետ Ռամա Նաթա Քովինդան եւ ընդդիմադիր՝ Հնդկաստանի ազգային կոնգրեսի ներկայացուցչուհի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Մեյա Քումարը: Զանգվածային լրատվամիջոցների հաշվարկներով՝ կառավարող կոալիցիայի թեկնածուն վայելում է քվեատուների մեծամասնության պաշտպանությունը եւ նախագահական ընտրաշավի ֆավորիտն է:

Հնդկաստանում նախագահը պետության ղեկավարն է եւ երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Սահմանադրությունը թույլ է տալիս նախագահի էական դերը երկրի կառավարման գործում, իրականում նախագահը կատարում է առավելապես ներկայացուցչական գործառույթներ, մինչդեռ երկիրը ղեկավարում է կառավարության վեկավարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս