Բաժիններ՝

Գյումրի-Ամասիա ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան վիրավորներ

Tsayg,am-ը գրում է. Հուլիսի 16-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կապս գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի 34 MZ 166 պետհամարանիշի (վարորդ՝ 1940 թ. ծնված Գ. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում, ինչի հետևանքով ուղևոր՝ 1997 թ. ծնված Ա. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս