Բաժիններ՝

Կալանավորվել է Իրանի նախագահի եղբայրը

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով, հուլիսի 16-ին հայտնել է Iran Front Page պորտալը։

«Այդ մարդու նկատմամբ անցկացվել են բազմակի քննություններ, քննություն վարվել է նաև այլ անձանց նկատմամբ, նրանցից ոմանք կալանքի տակ են», – մեջբերել է պորտալը Իրանի դատարանի ներկայացուցչի խոսքերը։

«Երեկ նա բաց է թողնվել գրավով, սակայն այդպես էլ չի կատարել դրա պայմանները, և կալանքի տակ է առնվել»,- ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ասել է նա։

Այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում։

Հուսեյն Ֆերեյդունը եղել է Իրանի նախագահի հատուկ հանձնակատարը երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։

Լուսանկարը՝ Reuters

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31