Բաժիններ՝

Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորին հարցաքննելուց հետո ազատ են արձակել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլան Դիրայեթ Թաշդեմիրն Աթաթուրքի օդանավակայանում ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Թաշդեմիրը տարվել է բաժանմունք և ցուցմունք է տվել իր դեմ հարուցված մի գործով: Հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել:

2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս