Լուի Վան Գալը կարող է վերադառնալ «Բավարիա»
Կդառնա՞ նա արդյոք մյունխենցիների գլխավոր մարզիչը: Սա փիլիսոփայական հարց է:
«Բավարիան» դիտարկում է Լուի Վան Գալի թիմ վերադառնալու տարբերակը: Հոլանդացին աշխատել է մյունխենյան ակումբում 2009-2011թթ.:
Ըստ Bild-ի տեղեկության՝ Վան Գալը նկատվել է Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի դեմ «Բավարիայի» անցկացրած խաղի ժամանակ: Վան Գալը դադար էր վերցրել՝ 2016 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելու հետո:
Մյունխենը հրաժեշտ տվեց Կարլո Անչելոտիին, ով հեռացվեց թիմից նախորդ շաբաթ: Իտալացուն հեռացրին թիմի անբավարար արդյունքների և առանցքային ֆուտբոլիստների հետ վիճաբանությունների պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը