
Գժեգոժ Կրիկովյակի կարծիքով լեհերը Հայաստանի դեմ խաղում հույսները պետք է դնեն իրենք իրենց վրա

Ֆուտբոլի Լեհաստանի ազգային թիմի և «Վեստ Բրոմվիչ»-ի ֆուտբոլիստ Գժեգոժ Կրիկովյակի կարծիքով լեհերը Հայաստանի դեմ խաղում հույսները պետք է դնեն իրենք իրենց վրա:
«Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, ում խաղերին մենք հետևել ենք: Բայց հույսներս դնելու ենք մեզ վրա և վաղվա խաղին դուրս ենք գալու ու փորձելու ենք հաղթել: Ինձ համար կարևոր է, որ նախորդ խաղերը բաց թողնելուց հետո հավաքականի հետ եմ այս կարևորագույն խաղում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրիկովյակը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյան մարզադաշտում հոկտեմբերի 5-ին կհյուրընկալի Լեհաստանի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: