Բաժիններ՝

Պիկեն չի հեռացվի Իսպանիայի հավաքականից

Իսպանիայի ազգային հավաքականի ճամբարում կրքերը չեն հանդարտվում: Երեկ հայտնի դարձավ, որ վիճել են թիմի 2 պաշտպաններ  Պիկեն և Ռամոսը: Վեճի պատճառն այն է, որ Պիկեն ակտիվորեն պայքարում է Կատալոնիայի անկախության համար, իսկ Ռամոսը կարծում է, որ դա պառակտում է մտցնում թիմում: Պիկեի անկախության կոչերից հետո Իսպանիայի հավաքականի երկրպագուները սուլոցներով և հայհոյանքներով են ընդունել նրան, ինչի պատճառով ամբողջությամբ չի կայացել հավաքականի անգամ փակ մարզումը:

Պիկեն «Բարսելոնայի» խաղից հետո արցունքներով ասել էր, որ, եթե ինքն է խանգարում հավաքականին, ապա կարող է հեռանալ:

Պիկեի շուրջ կատարվող իրադարձություններին է անդրադարձել Խուան Լարեան, ով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատարն է:

Լարեան նշել է, որ հավաքականի ճամբարում լարվածության մասին հորինում են լրագրողներն ու երկրպագուները, Ռամոսի և Պիկեի հարաբերությունները նույնն են: Ըստ Լարեայի՝ Պիկեն չի հեռանա հավաքականին ճամբարից, եթե չստանա վնասվածք:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախացման դեպքում մի շարք ֆուտբոլիստներ կհեռանան Իսպանիայի հավաքականից, այդ թվում՝ Պիկեն, Ֆաբրեգասը, Բարտրան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս