Բաժիններ՝

Թուրքիայի իշխանությունները բոյկոտել են ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի ընդունելությունը. Hսrriyet

Թուրքիայի ղեկավարությունը բոյկոտել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսի հրաժեշտի ընդունելությունը, որն ավարտում է իր աշխատանքը Թուրքիայում եւ տեղափոխվում է Աֆղանստան: Այդ մասին հայտնել է Hurriyet թերթը։

«Ես այս բոլոր տարիներին նման, մեղմ ասած, թթված մթոլորտ չեմ տեսել դեսպանի մեկնման առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ: Թուրքական իշխանությունները, քաղաքական գործիչները, պաշտոնյաները չէին եկել: Մի քանի լրագրողներ կային թերթերից եւ հեռուստատեսությունից, բայց կառավարամետ ԶԼՄ-ները հրավիրված չէին»,-գրել է հրատարակության մեկնաբան Մուրատ Ետկինը, որը մասնակցել է միջոցառմանը:

Diken հրատարակությունն իր հերթին հայտնել է, որ ընդունելությանը չէին եկել ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության ներկայացուցիչները: Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ է սկսվել անցած շաբաթ Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալումից հետո: Նա մեղադրվում Է «սահմանադրության խախտման» եւ «Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի» մեջ: ԱՄՆ-ը հոկտեմբերի 8-ին կասեցրել է ոչ միգրացիոն այցագրերի տրամադրումը Թուրքիայի տարածքում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս