Բաժիններ՝

Արիեն Ռոբենը ավարտել է կարիերան Նիդեռլանդների ազգային թիմում

Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հայտարարել է ազգային թիմում կարիերան ավարտելու մասին:

Նիդեռլանդների ազգային թիմը Մունդիալ-2018-ի ուղեգիր չի նվաճել, թեպետ հենց Ռոբենի դուբլի շնորհիվ ընտրական փուլի վերջին խաղում հաղթել է Շվեդիայի ընտրանուն: Հոլանդացիները խմբում զբաղեցրել են 3-րդ տեղը:

Այս խաղից հետո Ռոբենը որոշել է ավարտել կարիերան ազգային թիմում:

Արիեն Ռոբենը Նիդեռլանդների ազգային թիմում իր նորամուտը նշել է 2003 թվականին: Կիսապաշտպանը 96 խաղում դարձել է 37 գոլի հեղինակ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031