Բաժիններ՝

«Արգենտինան արժանի էր խաղալու աշխարհի առաջնությունում». Մեսսի

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Լիոնել Մեսսին խոսել է իր թիմի` Աշխարհի 2018 թ. առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճելու մասին:

«Արգենտինայի ազգային թիմը չէր կարող բաց թողնել աշխարհի 2018 թվականի առաջնությունը: Այսօր կարևոր օր էր Արգենտինայի համար: Մեր թիմը ամբողջապես արժանի էր այս ուղեգրին: Ընտրական փուլի յուրաքանչյուր խաղին մենք տրվել ենք ամբողջությամբ»,- ասել է Մեսսին:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտում: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի»-ում: Մունդիալ-2018-ը կմեկնարկի հունիսի 14-ին և կեզրափակվի հուլիսի 15-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս