
Սերժ Սարգսյանը նշանակում է կատարել

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսի և Սերբիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ ՉԱՐՉՕՂԼՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում և Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք)»,- ասված է նախագահի հրամանագրում։