
Հայտարարվել է «Անի Պլազա» հյուրանոցի գլխավոր ճակատի ժամանակակից լուծումների բաց մրցույթ

Հայաստանի Ճարտարապետների միությունը և «Անի Պլազա» հյուրանոցի սեփականատերը հայտարարում են «Անի Պլազա» հյուրանոցի գլխավոր ճակատի (դեպի Սայաթ-Նովա փ.) ժամանակակից լուծումների բաց մրցույթ:
Առաջարկները սահմանափակվում են գոյություն ունեցող հիմնական կոնստրուկցիաները պահպանելու նախապայմանով: Ներկայացված առաջարկի իրականացման ընթացքում պետք է ապահովվի հյուրանոցի անխափան աշխատանքը:
Աշխատանքները ներկայացվում են առնվազն երկու պլանշետով: Հիմնական գծագիրը` գլխավոր ճակատը՝ 1:100 մասշտաբով, լրացուցիչ, օգնող մանրամասներն ըստ մասնակիցների հայեցողության: Աշխատանքները ներկայացվում են վեցանիշ ծածկագրով:
Մրցույթում հաղթած մասնակիցների համար նախատեսվում են մրցանակներ.
– Առաջին մրցանակ – 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
– Երկրորդ մրցանակ – 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
– Երրորդ մրցանակ – 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Մրցանակներ ստացած աշխատանքները համարվում են «Անի Պլազա» հյուրանոցի սեփականատիրոջ սեփականությունը: Աշխատանքները պետք է ներկայացնել Հայաստանի Ճարտարապետների միություն 2017 նոյեմբերի 20-ին՝ ժամը՝ 10:00-ից մինչև 19:00: