
Մահացել է Լյուդվիգ Խաչատրյանը

ԱԺՄ կուսակցությունը ցավով տեղեկացնում է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ կուսակցության հիմնադիրներից Լյուդվիգ Խաչատրյանի անժամանակ մահվան մասին: Լյուդվիգ Խաչատրյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-1993թթ.` Կառավարությանը կից կրոնի կոմիտեի նախագահ, 1998-1999թթ. «ԱՅԺՄ» թերթի գլխավոր խմբագիր:
ԱԺՄ կուսակցությունը խորին ցավակցություն է հայտնում սիրելի ընկերոջ ընտանիքին ու հարազատներին, կիսում նրանց վիշտը:
Լյուդվիգ Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, ժամը 18:30-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը` հոկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին` նույն վայրից:
ԱԺՄ վարչություն