
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված օդաչուները նշել են իրենց տոնը

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի` Հայաստանում տեղակայված բանակային ավիացիայի օդաչուները նշել են իրենց զորամիավորման 69-րդ հոբելյանը հետախուզահարվածային և կրակային վարժանքներով` օդային մարտավարական միասնական խմբի աջակցությամբ՝ 2017 թ. ամառային դասընթացի վերջնական քննության շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Ми-8МТ» և «Ми-24П» ուղղաթիռների օդաչուներն իրականացրել են միայնակ թռիչքներ, ինչպես նաև փոխգործակցել են միմյանց հետ մոտոհրաձգային միավորման շրջանակում: Օդաչուներն իրենց առջև դրված խնդիրներն իրականացրել են 300-ից մինչև 2000 մ բարձրության վրա` տարբեր արագություններով: Օդից աջակցել է մոտոհրաձգային միավորումը` ցուցադրելով պայմանական թշնամու ապօրինի զինված կազմավորումների հարձակումը` գործելով «Ալագյազ»-ի բարձրլեռնային զորավարժարանում :
Երիտասարդ լեյտենանտները, յուրացնելով բարձր լեռնային տարածքներում օդաչուական ամառային դասընթացը, փորձառու օդաչուների հետ իրականացրել առաջին ուսումնառազմական թռիչք:
Վարժանքներին ներգրավված էին շուրջ 10 ուղղաթիռ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա և 150 զինծառայող: