Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Եդիգարյանն ազատվել է Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ԵԴԻԳԱՐՅԱՆԻՆ ազատել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում։

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Գագիկ Հովհաննիսյանը նշանակվել է յուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Գագիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար (նստավայրը` Բրյուսել)»,- ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031