Տաթևի վանքի վանահայր Հայր Միքայելը հայտարարություն է տարածել վերջին ժամանականերում սոցիալական ցանցերում իր անվան հետ կապված շահարկումների առիթով:
«Մեզ ասում են՝ սպասեք՝ մինչև հարցը լուծվի, տանտերն էլ, բնականաբար, չի ցանկանում սպասել: Նա իր գումարի տերն է: Կասի ՝չես կարողանում մուծել՝ դուրս արի, մեկ այլ մարդ կգա, ով կարողանում է վճարել: Հիմա ես երկու անչափահասներին վերցնեմ, ո՞ւր գնամ, կասե՞ք: Առանց այն էլ ամենալավ պայմաններում չենք ապրում»,- վրդովված ասաց արցախցի Արինա Սարգսյանը:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո Թհե-Յուլին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միրզոյանն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։
Լուվրում նախապատրաստվում է բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծումը, որը կներառի նաև Հայաստանը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Հուսիները կշարունակեն գրոհել Կարմիր ծովի նավերը՝ չնայած Եմենում գրոհայինների դիրքերին ԱՄՆ-ի և դաշնակիցների հարվածներին։ Այս մասին հայտարարել է «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալամը։
Վրաց-հայկական «Սադախլո» և վրաց-թուրքական «Սարփի» անցակետերում չհայտարարագրված ոսկի և արծաթ ներմուծելու դեպքեր են բացահայտվել:
«Աշխարհը նախապատրաստվում է մեծ պատերազմի։ Դա է վկայում վերջին ժամանակահատվածում կատարվող դեպքերը և կոնֆլիկտները:
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Աշոտ Վարդանյանը նշանակվել է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար:
Էկվադորի իշխանությունները երկրում բռնկված անկարգությունների ֆոնին հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում ներգրավվել են ավելի քան 22 հազար զինծառայող։ Այս մասին հայտնել է տեղական «Ecuavisa» հեռուստաալիքը։
Ադրբեջանի` օրը մեջ Հայաստանի իշխանությանը «շառով տալու» և քոթակելու պայմաններում, փաշինյանական խմբակի տարբեր դեմքեր, շառից-փորձանքից հեռու լոգիկայի ներքո, երկրի ներսում արհեստական օրակարգեր են մտածում, փորձում դաշտը լցնել աղբով:
Թուրքիայի խոշորագույն մետալուրգիական կազմակերպություններից մեկը՝ Galva Metal-ը, և Գերմանիայում պողպատի արտադրությամբ զբաղվող «Wuppermann Gmbh»-ը, հունվարի 8-ին ավարտեցին իրենց համագործակցությունը, որը տևել էր 10 տարի։ Այդ մասին հայտնել է «Galva Metal»-ի նախագահ Թոլգա Քիսաջիքօղլուն։
Անցած տարի արձանագրվել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման 15 դեպք՝ 2022 թվականի 7-ի փոխարեն:
Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 14-րդ հուշամրցաշարի ընթացքին, որին այս տարի մասնակցում է մոտ 600 պատանի շախմատիստ։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահան Քերոբյանը հունվարի 17-20-ը կմեկնի Գերմանիա:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը Լեհաստանի MESKO S.A ընկերության հետ կնքել է համաձայնագիր զենիթահրթիռային համալիրների գնման շուրջ։ Այդ մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:
Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում: Հավանաբար խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
«Ես հակված եմ տեսնել երևույթներ, որոնք անմիջապես կապված են միջազգային հանրույթի այն շփոթմունքի հետ, որ իրենք թույլ տվեցին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը: Կարծեք թե ինչ-որ փորձ է արվում հումանիտար զանազան մոտեցումներով ու ֆինանսական ու մշակութային զանազան աջակցությամբ մի փոքր մեղմելու իրավիճակը: Սա սկզբունքային քաղաքականություն չէի անվանի: Ավելի շատ սա արձագանք է՝ արդեն իսկ տեղի ունեցածին: Բայց ամերիկյան այս արձագանքը կարևոր եմ համարում, կարծում եմ, որ դա բոլոր դեպքերում լուրջ նախազգուշացում է, քանի որ իրենք հետաքրքրված են Արցախի հուշակոթողների պահպանությամբ ու մշտադիտարկման խնդիրներով»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
«Վարորդի ընկեր» ՀԿ–ն տեսանյութ է ներկայացրել սոցցանցում և գրել. «Ցավոք, այս անգամ փոս փորողը չի ընկել փոսը»։ Օգտատերերը գրել են, որ ամիսներ շարունակ փողոցները քանդած են մնում։
Վատ եղանակի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մի քանի թռիչքներ չեղարկվել են։ Չեղարկվել են չվերթներ դեպի Ստամբուլ, Մյունխեն, Ռիգա, Դուբայ և Բաքու, նաև Ստամբուլից Թբիլիսի չվերթները։
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԱԾ տնօրեն վերանշանակվեց Արմեն Աբազյանը:
Այսօր առավոտյան լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոց է հնչել:
Նրան ոստիկանները հայտնաբերել են Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ պետի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Սրանց պետք է հիշեցնել, որ պետական միջոցները վատնողների, պետությանը «քցողների», խնայողությունները գողացողների ու դրանց վրա աչք փակողների մեղքը դատարանով ապացուցում ու դատում են, ոչ թե թեման վերածում են էժանագին կապիկության` անգրագետ մասսայի ազգակործան բարեհաճությունը գողանալու համար:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանում դեղերի թանկացման խնդրին՝ պարզաբանելով, թե երկրում դեղերի նկատմամբ գործում է ԱԱՀ, որն ավելի բարձր է, քան Վրաստանում.
4 անշարժ գույք, 21 մլն 547.894 դրամ աշխատավարձ՝ ՊՆ-ից, 19 մլն 750.000 դրամ, 13.400 եվրո և 22.000 դոլար՝ նվիրատվություն. Սուրեն Պապիկյանի հայտարարագիրը. «Սիվիլնեթ»
Նրա խոսքով, արտերկրում բուժման մեկնած քաղաքացիներն արդեն ետ են վերադառնում.
Հունվարի 11-ին Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկեցին Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի լսումները։ Մի շարք պետություններ՝ նեռառյալ Թուրքիան, իրենց աջակցությունն են հայտնել Հայարավային Աֆրիկայի նախաձեռնությանը։