Ազգ ջան, մեզ պետք է լրջանալ, աշխարհը չի ներում թույլերին. Տիգրան Աթոյան
ՀՀԿ Գյումրի ՇԽ նախագահի տեղակալ Տիգրան Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աշխարհը նախապատրաստվում է մեծ պատերազմի։ Դա է վկայում վերջին ժամանակահատվածում կատարվող դեպքերը և կոնֆլիկտները !
Ցավոք սրտի մեր տարածաշրջանն էլ չի կարող զերծ մնալ այս իրադարձություններից` ինչպես նաևՀայաստանի Հանրապետությունը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում գերտերությունների համար` աշխարհաքաղաքական դիրքի հետ կապված։
Շատ մոտ ժամանակում կոնֆլիկտը կարող է տեղափոխվել մեր տարածաշրջան և շատ մեծ մասշտաբներով։ Դա փաստում են շատ քաղաքական և զինվորական մեկնաբաններ։
Մեզ պետք է լուրջ նախապատրաստվել դիմակայելու այդ մարտահրավեներին, այլապես չեմ էլ ուզում մտածել՝ ինչ կլինի մեզ և մեր երկրի հետ!!
Բայց ներկա իշխանությունները, անտեսելով կամ դիտավորյալ աչքաթող անելով, շարունակում են էժանագին շոուներով շեղել ազգի ուշադրությունը, այդպիսով ամեն կերպ պահել իշխանությունը և ճոճվող աթոռները։
Ներկա իշխանությունների մասով վերլուծությունը և ով լինելը թողնում եմ ձեզ։
Ազգ ջան, մեզ պետք է ԼՐՋԱՆԱԼ !!
Աշխարհը չի ներում թույլերին !!
ԱՍՏԾՈՎ»: