ԼՂ բենզինի պահեստի պայթյունից տուժած մեկ անձ դեռ ծանր վիճակում է. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունից տուժած քաղաքացիների առողջական վիճակին, ասել է, որ այս պահին Այրվածքաբանության ազգային կենտրոնում կա մեկ պացիենտ, որը գտնվում է ծանր վիճակում, մնացած բոլորն արդեն դուրս են գրվել և շարունակում են ամբուլատոր պայմաններում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։

Նրա խոսքով, արտերկրում բուժման մեկնած քաղաքացիներն արդեն ետ են վերադառնում.

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ բավական լավ արդյունքներ ունենք, և շարունակելու են իրենց բուժումն այստեղի մասնագիտացված կենտրոններում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031