Գերմանական խոշոր ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում

Թուրքիայի խոշորագույն մետալուրգիական կազմակերպություններից մեկը՝ Galva Metal-ը, և Գերմանիայում պողպատի արտադրությամբ զբաղվող «Wuppermann Gmbh»-ը, հունվարի 8-ին ավարտեցին իրենց համագործակցությունը, որը տևել էր 10 տարի։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է «‎Galva Metal»-ի նախագահ Թոլգա Քիսաջիքօղլուն։

«Մեր համագործակցությունը գերմանական պողպատ արտադրող Wuppermann Gmbh-ի հետ ավարտվեց մեր գործընկերոջ բաժնետոմսերի 35%-ի գնմամբ», – նշել է Քիսաջիքօղլուն՝ հավելելով, որ բաժանման հիմնական պատճառը ընկերության ապագայի վերաբերյալ իրենց տարբեր հայացքներն են։

Այդպիսով գերմանական խոշոր ընկերությունը դադարեցրել է իր տասնամյա գործունեությունը Թուրքիայում։

Աղբյուրը նշում է, որ Թուրքիայում պողպատի արտադրությունը 2023թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.1%-ով՝ հասնելով 30.5 մլն տոննայի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031