Ինչու են Հայաստանում դեղերը թանկ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստանում դեղերի թանկացման խնդրին՝ պարզաբանելով, թե երկրում դեղերի նկատմամբ գործում է ԱԱՀ, որն ավելի բարձր է, քան Վրաստանում.

«Հայաստանը փոքր շուկա է, և դեղորայքային կազմակերպությունների՝ տվյալ շուկայում լինելու գնային քաղաքականությունը տարբերվում է մեծ շուկաներից։ Կան մի շարք հանգամանքներ, որոնք ինչ-որ առումով նպաստում են որոշ դեղերի գների բարձրացմանը»։

Նրա խոսքով՝ պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումը կազդի դեղերի գների վրա, և շատ ավելի մատչելի, մրցակցային գներով ձեռք կբերվեն դրանք, որի արդյունքում պետությունն ու քաղաքացին ավելի քիչ կվճարեն։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում դեղերի արժեքներում որևէ փոփոխություն առաջիկայում չի նախատեսվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031