Բաժիններ՝

Լավրովը Բայդենին խորհուրդ է տվել Գազայում հակամարտության լուծման համար դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խորհուրդ է տվել Մերձավոր արևելքում ճգնաժամի լուծման համար դադարեցնել ռազմական գործողությունները և չկիրառել վետոյի իրավունքը, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ում հումանիտար հրադադար հայտարարելու մասին բանաձև է առաջարկվում: Այս մասին հայտում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լավրովի CBS-ին տված հարցազրույցը:

«Դադարեցնել մարտական գործողությունները։ Մի կիրառեք վետոյի իրավունք, երբ առաջարկվում է մարդասիրական հրադադար հայտարարելու բանաձև: Դուք երկու անգամ վետո եք կիրառել: ՄԱԿ -ի անվտանգության խորհրդի կողմից հրադադարի պահանջին որևէ արձագանք չկա», – ասել Է Լավրովը CBS-ին տված հարցազրույցում ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ խորհուրդ կտար ԱՄՆ նախագահին Մերձավոր Արևելքում ճգնաժամը լուծելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031