Բաժիններ՝

Չինաստանի հարավ-արևմուտքում սողանքի զոհերի թիվը հասել է 31-ի

Չինաստանի հարավ-արևմուտքի Յուննանի նահանգում փրկարարները փլվածքների տակից նոր մարմիններ են դուրս են բերել․ սողանքի զոհերի թիվը հասել է 31-ի: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի մասին։ Շարունակվում են ևս ավելի քան 10 անհետ կորածների որոնումները։ Գործողությանը ներգրավված են հազարից ավելի մարդ, մոտ 80 փրկարար շուն և 150 միավոր տեխնիկա։

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել հունվար 22-ին՝ Պեկինի ժամանակով 05:51-ին, Չժաոտուն քաղաքի շրջանում: Աղետի գոտուց տարհանվել է 918 բնակիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031