
Իրանի զինված ուժերը համալրվել են նոր ռազմավարական անօդաչու թռչող սարքերով

Իրանի զինված ուժերը համալրվել են նոր անօդաչու թռչող սարքերով։ Երկրի տարբեր շրջաններում տեղակայված ստորաբաժանումները հարվածային նոր սարքեր են ստացել: Այս մասին հայտում է իրանական լրատվամիջոցները:
Համալրված տեխնիկայի թվում են «Աբաբիլ-4» և «Աբաբիլ-5» դրոնները, որոնք կարող են հետախուզական, դիտարկման ու ռադիոէլեկտրոնային պայքարի խնդիրներ կատարել: «Արաշ» և «Բավար» անօդաչուներն ընդունակ են ճշգրիտ հարվածել հեռահար թիրախներին: Դրանցից բացի բանակը համալրվել է «Կարար» տեսակի ռեակտիվ դրոնով: