
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «XCMG» բեռնատարները

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Արման Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 70-ամյա Վլադիկ Գ․-ի վարած «XCMG» մակնիշի բեռնատարները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։