
Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»։
Փաշինյանը հաստատուն քայլերով իրականացնում է ոչ թե Հայաստանի վեստերնիզացիայի, այլ՝ վիլայեթացման գործընթացը։
Նա Հայաստանի սուբյեկտայնությունը «մատաղ է անում» Թուրքիային։
Հայաստանը փաստացի կարող է վեր ածվել Ստամբուլի հայկական համայնքի։
Ստամբուլի հայերը նույնիսկ ունեն նվիրապետական աթոռ, ունեն եկեղեցիներ, որտեղ Սահակ Մաշալյանի գլխավորիւթյամբ նշվում են քրիստոնեական տաղավար տոներ ու նույնիսկ հաղորդություն է տրվում։
Բայց հայկական եկեղեցիներում թուրքական դրոշն ու Մուտաֆա Քեմալի նկարն է կախված։
Հայերն անգամ թերթեր ունեն, բայց հենց շեղվում են Թուրքիայի պաշտոնական գծից, Հրանտ Դինքի նման սպանվում են։
Սա է Նիկոլի բերած «ինքնիշխանությունը»»։