
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ըստ APA գործակալության՝ դրա մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հանդիպումն անցկացվել է Կահիրեում Տնտեսական համագործակցության ութ երկրների (D-8) 11-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորանքներ է փոխանցել՝ Ադրբեջանի՝ Զարգացող ութ երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության (D-8) անդամ ընտրվելու կապակցությամբ։
Հանդիպման քննարկվել է նաև երկու երկրների միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, Սիրիայում տիրող իրավիճակը և երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ոլորտները, ինչպես նաև Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելու ծրագրերը։