Վաշինգտոնն այսօր կբարձրացնի մաքսատուրքերը Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար։ Այս մասին նախօերին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիթը՝ նշելով, որ Կանադայի և Մեքսիկայի դեպքում մաքսատուրքը կկազմի 25, իսկ Չինաստանի դեպքում՝ 10 տոկոս։
Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանը սպանված են գտել երիտասարդ հայ հոգևորական Բեքաայի շրջանի հոգևոր հովիվ Տ․ Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանին։
Այնպես որ, անկախ թեմատիկայից ու երկրից, դիվանագիտական գաղտնի հաղորդագրությունների բացահայտումը որևէ լրջմիտ մարդու համար կարևոր, բայց բավարար աղբյուր չեն՝ հեռուն գնացող եզրակացություններ անելու ու որոշումներ կայացնելու համար: Առավել ևս, երբ ձեռքիդ տակ չունես ներգրավված բոլոր կողմերի համադրելի գաղտնի գրագրությունները: Հասկանալու, թե ներգրավված մյուս կողմե՞րն իրականում ինչ էին հաշվարկում ու իրենց մտքում ինչ ունեին:
Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության անդամ կազմակերպությունները անհանգստացած են ԶՊՄԿ-ում հունվարի 31-ին նախաձեռնված՝ արհմիության կողմից չարտոնված գործադուլով եւ ընկերության տարածքում ստեղծված իրավիճակով։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի նախագծում երկու չհամաձայնեցված հոդվածների վերաբերյալ ընդգծում են այն փաստը, որ թեև խաղաղ պայմանագրի կնքումը տեսականորեն մոտ է, սակայն սահմանագծման հետ կապված հարցերը կարող են հետաձգել «Խաղաղության պայմանագրի» կնքումը մոտ ապագայում, նշել է Stratfor ամերիկյան հետախուզավերլուծական ընկերությունը:
Հայաստանի հետ սահմանի հարևանությամբ՝ Կարսում, շարունակվում են թուրք-ադրբեջանական «Ձմեռ 2025» զորավարժությունները, որոնց մասնակցում են թուրքական 3-րդ բանակի և Ադրբեջանի զինված ուժերի՝ Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։
Զանգեզսուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և կոմբինտաի արհմիությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձագանքելով տարածվող լուրերին կոմբինատի որոշ աշխատակիցների կողմից գործադուլ իրականացնելու մասին։ Հայտարարության մեջ ասված է.
«Մարդ, որին հարկավոր է տապալել. Ռուբեն Վարդանյանը՝ կեղծ դատավարության զոհ Ադրբեջանում» վերնագրով հոդվածում նշվում է, որ Վարդանյանին առջադրված է 42 մեղադրանք, ինչպիսիք են, օրինակ, «ահաբեկչությունը», «սպանությունը»։ Անվերջ ցուցակ, որը նորից ու նորից կրկնում են տեղական լրատվամիջոցները: Այս ենթադրյալ հանցագործությունների համար հայ միլիարդատիրոջը սպառնում է մինչև 200 տարվա ազատազրկում։
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Երևան քաղաքում փետրվարի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանից վեց շախմատիստներ հայտնվել են Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակված ՖԻԴԵ-ի տղամարդկանց և կանանց լավագույն հարյուրյակում։
Հավի կրծքամիսը եռացնել աղաջրի մեջ, սառեցնել և մանրացնել։ Վարունգը կտրատել կիսաշրջանաձև։
Չի կարելի մոռանալ այն մասին, որ այն ամենն, ինչ մենք գործում ենք, պետք է միայն այդ պատճառով լինի: Մեր կյանքը չպետք է «կրոնական վարք» լինի: Մենք պետք է դառնանք մարդիկ, որոնք սիրում են Աստծուն, որպեսզի մեր կյանքը կարողանա վերափոխվել, իսկ մենք ինքներս կարողանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին նմանվել:
Թուրքիայի Էներգետիկ շուկան կարգավորող մարմինը հրապարակել է 2024-ի նոյեմբեր ամսվա «բնական գազի շուկայի հաշվետվության» զեկույցը։ Նշվում է, որ անցած տարի նոյեմբերին կատարվել է 35 մլրդ 172 մլն 120.000 խմ բնական գազի և 9 մլրդ 652 մլն 840.000 խմ հեղուկ գազի ներմուծում։
Գարնանը օրգանիզմում վիտամինների պակասը պետք է լրացվի բջջանյութով հարուստ բազմազան սննդակարգով՝ մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև վիտամիններ և հանքանյութեր, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Performance Group հոլդինգի առաջատար սննդաբան Անտոն Բերդովը։
Տրանսպորտի ուղեվարձի հետ կապված քաղաքային իշխանության մտքի «փայլատակումներն» ավելի շատ նոր հարցեր են առաջացնում, քան լուծում են թանկացումների հետ կապված խնդիրները։ Դրանք մեկ անգամ ևս վկայում են, որ առաջարկվող փաթեթների տակ բացարձակ հիմնավորումներ չկան։ Օդից վերցված գներ են դրել ուղեվարձերի հիմքում ու իրավիճակից կախված՝ իրենց քիմքին հարմար փոփոխություններ են կատարում։
Վթարի հետևանքով 3 հոգի հոսպիտալացվել են տարբեր հիվանդանոցներ։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ 2 մլն դոլարի ներդում կկատարվի արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտում։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ մաքսատուրքերի բարձրացման դեպքում Կանադան պատրաստ է պատասխան քայլերի։
Անշարժ գույքը թանկացել է Երևանի բոլոր վարչական համայնքներում։ Այս մասին գրում է ՍպուտնիկԱրմենիան՝ վկայակոչելով Հայաստանի կադաստրի կոմիտեի վիճակագրական տվյալները։
Ուկրաինան 2024 թվականին կստանա Նիդեռլանդներից F-16 կործանիչների հերթական խմբաքանակը, ինչը երկրի օդային պաշտպանության ուժեղացման կարևոր քայլերից է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը՝ Հաագա կատարած այցի ժամանակ։
Ուղիղ եթերում հեռարձակվող «ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրերն են ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը և ճարտարապետ Միքայել Մկրտչյանը։
Նեո անունով ընձառյուծին նկատել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ռիչարդ Գրենելը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մտադիր են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում: Այս մասին հայտնում է Rhein-Zeitung թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
ԱԺ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը դադարեցրել է իր անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են փաստացի անտեսված տոնին՝ ՀՀ ԶՈւ կազմավորման օրվան՝ հունվարի 28-ին, մասնավորապես՝ վարչախմբի ղեկավարի թշնամական մտքերին՝ հնչեցված ՊՆ-ում, այն է՝ «մեր բանակը պետք է ապահովի բացառապես ՀՀ ինքնիշխան տարածքի պահպանությունը», «զինվորը չպետք է զոհաբերվի», և այլն։
Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են նախկին նախագահ Բաշար Ասադի զարմիկին՝ Աթեֆ Նաջիբին։ Այս մասին տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։ Նաջիբին ձերբակալել են Լաթաքիայում։
«Տավուշի մարզ էի գնացել: Սահմանամերձ տարբեր բնակավայրերում և խնդրահարույց հատվածներում որոշակի դաշտային ուսումնասիրություններ եմ իրականացրել:
Թուրքական անկախ «Medyascope» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ռուշեն Չաքըրը «Հորիզոնում կա՞ Թուրքիա-Իսրայել մերձեցում» վերնագրով տեսանյութ է հրապարկել։ Տեսանյութում անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին՝ Չաքըրը նշել է, որ այդ երկրների հարաբերությունները պատմության ողջ ընթացքում ունեցել են վերելքներ ու վայրէջքներ։