Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական «Ձմեռ 2025» զորավարժությունները

Հայաստանի հետ սահմանի հարևանությամբ՝ Կարսում, շարունակվում են թուրք-ադրբեջանական «Ձմեռ 2025» զորավարժությունները, որոնց մասնակցում են թուրքական 3-րդ բանակի և Ադրբեջանի զինված ուժերի՝ Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։

«Զորավարժություններին ընդհանուր առմամբ 12 հազար զինծառայող է մասնակցում, նաև երրորդ երկրներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից ու Ղազախստանից»,- հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

Ադրբեջանական աղբյուրների տեղեկություններով՝ նախօրեին զորավարժությունների մասնակիցները՝ «ցրտաշունչ եղանակային պայմաններում մի շարք մարտական խնդիրներ են լուծել լեռնային գոտում, այդ թվում՝ ոչնչացրել են անօրինական զինված խմբավորումներին պատկանող հրետանային կայանքները, զրահատեխնիկան, թաքստոցներում գտնվող օդանավերն ու ուղղաթիռները, ինչպես նաև կենդանի ուժը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728