Հունվարի 31-ին Կոտայքի մարզի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են Infinity մակնիշի ավտոմեքենան։
Եթե այնուամենայնիվ որոշեք մասնակցել այդ հանդիպմանը, հստակ պատկերացրեք, թե ով է նստած ձեր առաջ։ Դա մի մարդ է, որը Հայաստանը տարել է դեպի կործանում, որը հանձնել է հայկական հողերը, որը լքել է սեփական ժողովրդին և որը կորցրել է հայերի մեծամասնության վստահությունը։ Թույլ մի՛ տվեք, որ ձեզ խաբեն։ Մարտահրավեր նետե՛ք նրան։ Պահանջե՛ք պատասխաններ։ Պատասխանատվության բերե՛ք նրան։
Հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի կյանքի և գործունեության մասին դեռևս կան մի շարք անհայտ իրողություններ, որոնք պայմանավորված են նրա ողբերգական մահով և կորած ձեռագրերով:
Հունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի 1-ին շենքի բակում կրակոցներ են հնչել։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնել՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել ՌԴ էներգետիկ և բանկային համակարգերի դեմ, ինչպես նաև շարունակելով աջակցել Ուկրաինայի զինված ուժերին. նման կարծիք է հայտնել Վլադիմիր Զելենսկին, հայտնում է apnews.com-ը: «Կարծում եմ՝ սրանք հաջորդ և ամենակարևոր քայլերն են…
Երեկ՝ փետրվարի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի տներից մեկում երեխայի դի կա։
Բեյրութում կայացած ՀՅԴ 134-ամյակի միջոցառմանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ելույթ է ունեցել․
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը վերահաստատել է իր աջակցությունը երկրի պաշտպանական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Իրանի ռազմական ներուժը ծառայում է պաշտպանական նպատակների և ապահովում է ազգային անվտանգությունը, գրում է Mehr-ը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած արցախցի Ղարիբ Բաբայանի երեկվա ձերբակալությանն ու այնուհետև դատարանի շենքից ազատ արձակմանը՝ նկատելով, որ տվյալ հանգուցալուծումը միայն հանրային հստակ արձագանքի հետևանք էր: Նա կոչ է արել համապատասխան ձևով հանրային դիմադրությունը շարունակել:
Հրդեհ է բռնկվել ԱՄՆ Կոնտրա-Կոստա շրջանի Մարտինես քաղաքի (Կալիֆոռնիա նահանգ) նավթավերամշակման գործարանում, առնվազն 6 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի առողջապահական մարմիններին:
Փետրվարի 1-ին, ժամը 20։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանից։
Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնել և կտրականապես դեմ է ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների համար լրացուցիչ 10% մաքսատուրքերի սահմանմանը, հայտնում է Xinhua-ն՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարության հայտարարությունը։
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ սպառնալիք չի լինի. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խորհրդական Մեհդի Սանաիի հետ հանդիպմանը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի առավոտյան կուղևորվի Միացյալ Նահանգներ և կդառնա առաջին օտարերկրյա առաջնորդը, որը կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա երդմնակալությունից հետո, հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակից:
Առաջին հայացքից այս ոչ այդքան կարևոր թվացող դեպքը շատ վտանգավոր է մի քանի հիմնական պատճառով։
Հայաստանում ֆաշիզմի փոխարեն կա փաշիզմ։ Փաշիզմը սոցիալ-քաղաքական կործանարար համակարգ է, որը զուրկ է գաղափարախոսական հենքից, կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ լիբերալիզմի, ո՛չ առավել ևս նացիոնալիզմի հետ։ Այս մասին ասվում «Հայաքվե» նախաձեռնության ֆեյսբուքյան հրապարակման մեջ:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Փետրվարի 1-ին՝ ժամը 22:41-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» է միացել 26-ամյա ռուս կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը, հաղորդում է երեւանյան ակումբի կայքը։
Անանասի հյութը խառնեք շաքարավազի, սոյայի սոուսի, կետչուպի, սխտորի ու կոճապղպեղի փոշու հետ:
21-րդ դարում քրիստոնեական եկեղեցիները շարունակում են մարդուն պատգամել ապրելու հոգևոր կյանքով, որը նշանակում է հրաժարվել այնպիսի վարքականոններից ու բնույթից, որոնք քրիստոնեական բարոյագիտությամբ սահմանվում են «մեղք, մեղսավոր» հասկացությամբ: Սակայն աշխարհիկ կյանքի արժեքները որդեգրած անհատին այնքան էլ չի հետաքրքրում այս ամենը:
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ Վրաստանում գրիպի դեպքերի կտրուկ աճը սկսվել է դեկտեմբերի երկրորդ կեսից։ Այն ժամանակ գրիպի դեպքերի համամասնությունը կազմում էր 25 տոկոս։ Այն իր առավելագույնին է հասել հունվարի երրորդ շաբաթում՝ հասնելով 60 տոկոսի։ Այժմ կազմում է 58 տոկոս։
Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ սուրճն օգնում է պահպանել ճանաչողական կարողությունները նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (JAHA) ամսագրում:
Տարօրինակ է, որ այս պայմաններում դրամը 25 տոկոսով թանկացել է՝ դոլարի ու եվրոյի նկատմամբ։ Հայտնի է, որ արժութային շուկայում ձևավորվող փոխարժեքները միշտ էլ էապես կապված են եղել արտաքին տարադրամային հոսքերի շարժերի հետ։ Այդ շարժերը, վերջին 3 տարիների կտրվածքով՝ ի վնաս դրամի ամրապնդման են եղել, բայց դա չի խանգարել, որպեսզի այն 25 տոկոսով արժևորվի ու շարունակի արժևորված մնալ։
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Սուրճի միջազգային շուկայում թանկացումները մեծ ազդեցություն կունենան Հայաստանի մանրածախ շուկայում, որը զգալի կլինի ապրիլ-մայիս ամիսներին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց սուրճի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը։
Լրագրողների հետ զրույցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ կանի Ուկրաինայում ընթացող պատերազմը դադարեցնելու համար։