Թուրքիան ցանկանում է դառնալ արտադրական բազա էլեկտրոմոբիլների համար

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ 2 մլն դոլարի ներդում կկատարվի արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտում։ Ներդրումները հիմնականում կկատարվեն տիեզերական տեխնոլոգիաների, հիբիդային հրթիռային շարժիչների, էլեկտրական մեքենաների շարժիչների և կենսատեխնոլոգիաների ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախարարը նշել է, որ Թուրքիան հիբրիդային հրթիռային շարժիչների տեխնլոգիաներով աշխարհի ամենազարգացած 4 երկրներից մեկն է և նպատակդրված են Լուսին հասնել ամբողջությամբ ներքին արտադրության սարքավորումերով։

Հիշատակելով «TURKSAT 6A» արբանյակի տիեզերք արձակումը՝ Քաջըրը նշել է, որ նոր սերնդի տիեզերական ծրագրերը նոր թափ կստանան և հավելել, որ ինչպես տիեզեական տեխնլոգիաների ոլորտում, այնպես էլ ավտոմոբիալային ոլորտում նոր ներդրումներ կկատարվեն։

Ըստ նախարարի՝ Թուրքիան բանակցություններ է վարում չինական «BYD» և «Chery» ապրանքանիշների հետ և ցանկանում է դառնալ կարևոր արտադրական բազա էլեկտրական մեքենաների արտադրության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031