Բաժիններ՝

Հայաստանի 6 ներկայացուցիչ ընդգրկվել է շախմատի համաշխարհային վարկանիշի լավագույն 100 շախմատիստների ցանկում

Հայաստանից վեց շախմատիստներ հայտնվել են Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակված ՖԻԴԵ-ի տղամարդկանց և կանանց լավագույն հարյուրյակում։

Տղամարդկանց շրջանում լավագույն 100-յակում ընդգրկվել են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը (64-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (85-րդ) և Հրանտ Մելքումյանը (99-րդ):

Կանանց շրջանում՝ Էլինա Դանիելյանը (47-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (55-րդ) և Աննա Սարգսյանը (84):

Նշենք, որ նախորդ վարկանիշի համեմատ Շանթ Սարգսյանը բարձրացել է երկու հորիզոնականով՝ 66-րդ տեղից հայտնվելով 64-րդ տեղում։ Կանանց վարկանիշային աղյուսակում երեք հորիզոնականով բարձրացել է Լիլիթ Մկրտչյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728