
2024թ. նոյեմբերին Թուրքիան ամենաշատ բնական գազը ներկրել է ՌԴ-ից

Թուրքիայի Էներգետիկ շուկան կարգավորող մարմինը հրապարակել է 2024-ի նոյեմբեր ամսվա «բնական գազի շուկայի հաշվետվության» զեկույցը։ Նշվում է, որ անցած տարի նոյեմբերին կատարվել է 35 մլրդ 172 մլն 120.000 խմ բնական գազի և 9 մլրդ 652 մլն 840.000 խմ հեղուկ գազի ներմուծում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բնական գազի ընդհանուր ներմուծումը նոյեմբերին 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30.9%-ով՝ կազմելով 5 մլրդ 806 մլն։
Նշվում է, որ 2024-ի նոյեմբերին բնական գազի ամենամեծ ծավալը՝ 2 մլրդ 728 մլն խմ, ներկրվել է Ռուսաստանից։ Վերջինիս հաջորդում են Ադրբեջանը, որտեղից ներկրվել է 970 մլն 160.000 խմ գազ, Իրանը՝ 853 մլն 820.000 խմ գազ և Ալժիրը՝ 386 մլն 690.000 խմ գազ։
Բնական գազի ընդհանուր սպառումը Թուրքիայում նախորդ տարվա նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել է 42.8 տոկոսով՝ հասնելով 4 մլրդ 872 մլն 680.000 խմ-ի։