Բաժիններ՝

Էջմիածին-Արմավիր ճանապարհին մեքենաներ են բախվել, կան տուժածներ

Փետրվարի 1-ին՝ ժամը 22:41-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Toyota (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1969 թ.) և KIA (վարորդ՝ Գ․ Վ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Ա․ Մ․-ն և KIA մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Հ․-ն (ծնված 1983 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728