Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական եւ ազատության» (DEM) կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը հայտնել է, թե առաջիկա օրերին PKK–ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդես կգա պատմական ուղերձով։
Երկրաշարժը զգացվել է Իզմիր քաղաքում։
բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել բոլոր տեսակի նույնականացման քարտերով՝ ինչպես էլեկտրոնային կրիչ (չիպ) ունեցող, այնպես էլ առանց կրիչի։
այաստանին ակնարկել են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարների՝ վերջերս Հայաստան կատարած այցին։
Հնդկաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վաշինգտոնից հրահանգ է ստացել դադարեցնել իր գործունեությունը՝ մինչև հետագա ծանուցումը:
Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ԱՄՆ-ում սկանդալ է հասունանում, որը կապված է Միջազգային զարգացման գործակալության (USAID) գծով Ուկրաինային հատկացված ֆինանսական օգնության հետ։ Այս գործակալության ծրագրերն արդեն 90 օրով սառեցվել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կարգադրությամբ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ գտնվում է Ուկրաինայում։
Նորվեգիայի ֆինանսների նոր նախարար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Օսլոն կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա նորվեգական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանել և սերտորեն կհամագործակցի Եվրամիության հետ, եթե դրանք ներմուծվեն։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պաղեստինցիներին Եգիպտոսում և Հորդանանում վերաբնակեցնելու նախաձեռնություններն անօգուտ են, Անկարան ընդդիմանալու է այդ հարցին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Շվեդիայի կենտրոնական Էռեբրու քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Հինգ մարդ տուժել է, սակայն նրանց վնասվածքների աստիճանը հայտնի չէ։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահներին։
Փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյան փողոցում Երևանի բնակիչ 74-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ, 54-ամյա Արսեն Ա.-ին պականող, կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
ԱՄՆ-ի որոշմամբ՝ ամերիկյան «JPMorgan» բանկում արգելափակվել է Ռուսաստանից 2 մլրդ դոլարի փոխանցումը, որը նախատեսված էր Թուրքիայում կառուցվող «Akkuyu» ատոմակայանի համար:
Երևանում քաղաքային տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0,1%: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մինչև մարտ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի նախագծի շրջանակներում Ռաշթ-Աստարա հատվածում երկաթուղու կառուցման պայմանագիր ստորագրել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
Ես երեք տարի եղել էի իր կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը, պաշտպանել էի իրեն քաղաքական հարձակումներից, բայց 1996-ի ընտրություններից հետո իմ կամքով հեռացել էի պաշտոնից՝ իշխանական համակարգի և անձամբ իր մասին իմ կարծիքը հայտնելով շատ բարձր մի պաշտոնյայի` հայտարարելով, թե իրենք երկիրը տանում են դեպի աղբանոց, և ես չեմ ցանկանում մասնակից լինել այդ գործին։
Տնտեսական ակտիվության և բնակչության եկամուտների համեստ աճերի պայմաններում 2024թ. էականորեն բարձր տեմպով աճել են վարկերի ծավալները։ Հիպոթեքային և սպառողական վարկերը աճել են համապատասխանաբար 32.9% և 33.0%-ով։ Հաշվի առնելով բնակչության եկամուտների աճը (մասնավորապես՝ անվանական աշխատավարձերի ընդամենը 6.4% աճը և արտերկրից դրամական փոխանցումների ծավալի նվազումը)` վարկերի նման արագությամբ աճը ռիսկեր է պարունակում։
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, հարգելով աշխատավորների բողոքի ձայն բարձրացնելու և իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով գործադուլ իրականացնելու սահմանադրական իրավունքը, անհանգստացած է ԶՊՄԿ ՓԲԸ մի խումբ աշխատակիցների նախաձեռնած անօրինական՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 74 հոդվածի կոպիտ խախտումներով իրականացված գործողություններով, որի հետևանքով խաթարվել է երկրի թիվ մեկ հարկատուն հանդիսացող խոշորագույն ընկերության բնականոն գործունեությունը։
ԱՄՆ-ի անցումը «Նախևառաջ Ամերիկան» հայեցակարգը համահունչ է հիտլերյան ժամանակաշրջանի «Գերմանիան ամեն ինչից վեր է» կարգախոսին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի համար գրած իր հոդվածում։
Հիշեցի Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Նեւիլ Չեմբեռլենին, ով 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք, այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։
Եվրամիության առաջնորդները երկուշաբթի օրը պայմանավորվել են ավելին անել՝ ամրապնդելու իրենց պաշտպանությունը Ռուսաստանի և այլ սպառնալիքների դեմ: Խոսքը ծախսերն ավելացնելու և ռազմական ներուժի բացերը լրացնելու մասին է:
Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն ինստիտուցիոնալ մեխանիզմ է, որը կախված չէ Վաշինգտոնում իշխող քաղաքական թիմից կամ ուղղակիորեն ԱՄՆ-ում տեղի ունեցող քաղաքական տարաբնույթ գործոններից։
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակիների վարչությունը» (AFAD) գրեթե 1 շաբաթ Էգեյան ծովում անընդհատ գրանցվող երկրաշարժերի մասին է հայտնում: Մասնավորապես հունվարի 28-ից մինչև փետրվարի 3-ը, Թուրքիայի ժամանակով 15:50-ին Էգեյան ծովում 570 ցնցում է գրանցվել: Դրանք զգացվել են ծովի առափնյա թուրքական շրջաններում ևս:
Հանրապետության տարածքում փետրվարի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-8-ը՝ առանձին շրջաններում, 6-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ասուլիսով ամփոփում ենք բոյկոտի այսօրվա գործողությունները։ Մի քանի հիմնական ուղերձներ ենք առանձնացրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
ՀՀ-ում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն: Այս մասին Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջինը իշխանության մեջ է այդ փոփոխությունը տեղի ունենում:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախագծի օպերատորն ամերիկյան Chevron ընկերությունն է։
DeepSeek-ի հաջողության ազդեցությունը զգացվեց ֆոնդային շուկայում: Մեկ օրվա ընթացքում այն հանգեցրեց Nvidia-ի բաժնետոմսերի գնի 17%-ով անկմանը և ազդեց ողջ տեխնոլոգիական շուկայի վրա, ինչի պատճառով Nasdaq-ը և S&P 500-ը նույնպես անկում ապրեցին:
Եվրոպական կենտրոնական բանկի Կառավարման խորհուրդը որոշել է նվազեցնել երեք հիմնական տոկոսադրույքները 25 բազիսային կետով։