Հայաստանում ֆաշիզմի փոխարեն կա փաշիզմ. «Հայաքվե»

Հայաստանում ֆաշիզմի փոխարեն կա փաշիզմ։ Փաշիզմը սոցիալ-քաղաքական կործանարար համակարգ է, որը զուրկ է գաղափարախոսական հենքից, կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ լիբերալիզմի, ո՛չ առավել ևս նացիոնալիզմի հետ։ Այս մասին ասվում «Հայաքվե» նախաձեռնության ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

«Վերջապես ինչու՞ կեղծիքով լի այսքան ակնհայտ թշնամական վտանգին Հայաստանի կողմից դիմակայություն չի ցուցաբերվում։

Բանն այն է, որ Հայաստանում ֆաշիզմի փոխարեն կա փաշիզմ։ Փաշիզմը սոցիալ-քաղաքական կործանարար համակարգ է, որը զուրկ է գաղափարախոսական հենքից, կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ լիբերալիզմի, ո՛չ առավել ևս նացիոնալիզմի հետ։

Միավորող գաղափարը հարատև, ամեն գնով երաշխավորված իշխանությունն է, որը հնարավորություն է տալիս կուտակել հարստություն և վայելել։

Եվ հանուն դրա վաճառել հայրենիք, հայերին, մեր ապագան։

Արժեքաբանական առումով փաշիզմը մերժում է քրիստոնեական բարոյականությունը և փոխարենը մարդկանց մեջ քարոզում, արմատավորում մահացու մեղքեր՝ ծուլություն, նախանձ, բարկություն, ագահություն, որկրամոլություն, բղջախոհություն․․․ Կյանքի իմաստը դիտարկվում է այսրոպեական հաճույքի տեսանկյունից, որին ստորադասվում են բոլոր առաքինություններն ու բարի գործերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728