«Անընդունելի է դիմադրություն չցուցաբերող կամ փախուստի չդիմող անձի նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը, որին ականատես ենք եղել Նարեկի նկատմամբ»

Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժողովրդավարության առաջին, իրական կյանքում ակնհայտ բնութագրիչներից է Ոստիկանության ուժի կիրառման սահմանափակումը:

Ոստիկանության կողմից ուժի կիրառումը բացառիկ, ծայրահեղ բացառիկ միջոց է:

Անընդունելի է որևէ իրավիճակում դիմադրություն չցուցաբերող կամ փախուստի չդիմող անձի նկատմամբ ծայրահեղ ձևով, անհամաչափ ուժի կիրառումը, որին ականատես ենք եղել այսօր Նարեկի նկատմամբ:

Ակնհայտ է նաև, որ հանրային գործչի նկատմամբ Ոստիկանության կողմից գործողությունները պետք է լինեն առավել քան զուսպ, ինչը բազմիցս էր հայտարարվել Եվրոպական կառույցների կողմից:

Ավելին՝ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության նման ձևով ուժ կիրառվել է իբրև միջին ծանրության հանցանքի դեպքի վերաբերյալ, իսկ հենց այդ տվյալն, արդեն իսկ բացառում է նման ձևով ուժի նույնիսկ հիպոթետիկ անհրաժեշտությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031