Հիմա երևի պիտի չոքեչոք գնանք Սերժի դուռը կամ Քոչարյանի, ասենք՝ եկեք, փրկեք, էս ո՞ւր հասցրեց էս ապուշը. խոսում են քաղաքացիները

«Ես այնքան հիասթափված եմ, որ ինձ համար արդեն հասկանալի է՝ ինչու են ասում, որ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը: Եթե ժողովուրդն այս մտածելակերպն ունի, ուրեմն երևի արժանի ենք սրան»,- ասում է 168.am-ի հարցմանը մասնակից տղամարդը:

Վերջինս նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումները հայրենիքի մասին վիրավորական են:

«Հիմա երևի պիտի չոքեչոք գնանք Սերժի դուռը կամ Քոչարյանի, ասենք՝ եկեք, փրկեք, էս ո՞ւր հասցրեց էս ապուշը»,- ասում է նա:

Հարցման մասնակցի խոսքով՝ այս իշխանությունները ո՛չ գիտելիք ունեն, ո՛չ փորձառություն:

«2018թ. էյֆորիայի մեջ էինք, չէինք գիտակցում: Մենակ մտածում էինք՝ էն համակարգից պրծնեինք մի կերպ, բայց ավելի վատ վիճակի մեջ ընկանք: Նախկինում 50/50-ից էին խոսում, էսօր ինքն ա ու Գռզոն: Իրենք 50/50 հենց ժողովրդի հետ են: Գալիս է մի ժամանակ, որ հետո ես հասկանում՝ ինչ իրավիճակում ես հայտնվել, բայց արդեն ուշ է»,- ասում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031