Իրանում ՀՀ Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գլխավոր շտաբի պետի՝ միջազգային հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադիի հետ: Հայտնում են դեսպանությունից:
Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Առաջինը վերաբերվում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո արձանագրված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:
ՀՀ ներքին գործերի նախարարությունն արձագանքել է ԶԼՄ-ներից մեկում տարածվող հետևյալ վերտառությամբ նյութին՝ «ՀՀ քաղաքացի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակչի սոցիալական քարտը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր Նորքի բաժնում մերժել են տրամադրել նախադեպը չունեցող պատճառաբանությամբ՝ անձնագրում քաղաքացու ստորագրության վրա եղել է Արարատ լեռը»։
Սլովակիայի ազգային գազամատակարարման ընկերությունը (SPP) հայտնել է, որ Սլովակիան ռուսական գազ է ստանում Թուրքիայի տարածքով, այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրել է իր տարաքծով ռուսական գազի հոսքը։
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ողջունում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ցանկացած կադրային և վարչական որոշում, որը կօգնի նվազեցնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առճակատումը: Դրա մասին «Коммерсантъ»-ին հայտնել են ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունից՝ պատասխանելով ԱՄՆ հետախուզական ծառայություններում հնարավոր վերադասավորումների մասին հարցին։
Հունաստանի Սանտորինի կղզում հայտարարվել է արտակարգ դրություն՝ Էգեյան ծովի շրջանում ուժեղ սեյսմիկ ակտիվության հետևանքով։ Այս մասին հայտնում է Ekathimerini կայքէջը։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ հեռավար ուսուցումը կպահպանվի միայն գյուղական բնակավայրերում, որտեղ ուսուցչի թափուր տեղերը չեն համալրվում մրցութային կարգով։ Մինչ այդ՝ համապատասխան առարկայի դասընթացները կվարեն մենթոր դպրոցների ուսուցիչները՝ ապահովելով կրթության շարունակականությունը։
«Մեր հանրապետության առաջին օրերից ի վեր Աստծո հանդեպ հավատը եղել է ուժի ամենամեծ աղբյուրը, որը լցրել է մեր ազգի սիրտը», – ասել է նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Կապիտոլիումում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կայքում (www.competition.am) ստեղծվել է գների մոնիտորինգի բաժին, որտեղ հանրությունը կարող է հետևել խոշոր առևտրային ցանցերում մի շարք ապրանքների գներին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին։
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն, ինչպես նաև NED-ը և այլ կառույցները համատեղ գործել են վրաց ժողովրդի և վրացական պետության դեմ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս։ Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
Զախարովան՝ Զանգեզուրի մասին ադրբեջանական հայտարարությունների ու հավակնությունների մասին
Երբեք կյանքում չէի պատկերացնի, որ Հայոց ցեղասպանության մասին նման հայտարարություններ կհնչեն. Զախարովա
ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը հայկական կողմը մասնակցություն չի ունենա։ Այդ մասին Aysor.am-ին ասաց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Հայաստանում ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն Եվրասիական տնտեսական միության շուկա արտահանելու համար: Կառավարությունը նախագծին դրական արձագանքեց փետրվարի 6-ի հերթական նիստի ընթացքում։
Փետրվարի 6-ին, ժամը 16:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ գյուղի շրջանաձև խաչմերուկի տներից մեկում տեղի է ունեցել գազի պայթուն. կան տուժածներ:
#ՀԻՄԱ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱԿՑԻԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՆԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԲՈՅԿՈՏԻ ՄԱՍԻՆ. #ՈՒՂԻՂ
Փետրվարի 6-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Սպիտակի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Բաքուն պահանջել է փակել Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, քանի որ ղարաբաղյան հարցը «փակելուց» հետո ադրբեջանական իշխանությունները առաջնահերթությունը տալիս են Թուրքիայի հետ համագործակցությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Թուրքիան շարունակում է օդային հարվածներ հասցնել Իրաքում գտնվող քուրդ զինյալների հենակետերին։ Անկարան նրանց համարում է ահաբեկչական ուժեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցները համայնքի բնակիչներից հավաքագրել և համայնքի բյուջե չեն մուտքագրել ընդհանուր 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամ գումար:
Փետրվարի 5-ին Կարսում Թուրքիայի զինված ուժերը մեկնարկել են ամենամեծ զորավարժություններից մեկը՝ «Ձմեռ-2025»-ը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հունաստանի խորհրդարանականները չեն կարողացել պետության նախագահ ընտրել լիագումար նիստում կայացած քվեարկության երրորդ փուլում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, որը հետևել է հեռարձակման ընթացքին։
Ֆրանսիական առաջին Mirage կործանիչները ժամանել են Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։
Ադրբեջանի կողմից ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին։
Ընկերությունը գտնում է, որ մի խումբ անձինք անօրինական միջոցների հաշվին չպետք է կարողանան շարունակաբար խաթարել ռազմավարական նշանակության կազմակերպության աշխատանքը՝ էական նյութական վնասներ հասցնելով միաժամանակ հազարավոր աշխատողներին, համայնքներին, Հայաստանի Հանրապետությանը և Ընկերությանը։
Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» (Long-Term Issuer Default Rating») «BB-» վարկանիշը, ինչպես նաև վերահաստատել բանկի կենսունակության վարկանիշը («bb-», Viability Rating)։
Ադրբեջանի իշխանություն ԱՄՆ–ին պաշտոնապես ծանուցել է, որ երկրում դադարեցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գրասենյակի աշխատանքը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։