Թուրքիան մտադիր է Ծոցի երկրների հետ աշխարհի ամենախոշոր ազատ առևտրային գոտին ստեղծել
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ մարտի 1-ին Թուրքայի և «Ծոցի համագործակցության խորհրդի» (KİK) միջև ազատ առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին հայտարարություն է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ հայտարարության տեքստի՝ Թուրքիայի և Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, Սաուդիան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ), Օմանի միջև 2.4 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով աշխարհում ամենամեծ ազատ առևտրային գոտիներից մեկն է ստեղծվելու:
Բացի այդ Բոլաթը նշել է, որ համաձայնագրի ստորագրման պարագայում կազատականացվի ապրանքների և ծառայությունների առևտուրն ու կհեշտացվի ներդրումները:
«Ինչն էլ մեր երկրի և այդ տարածաշրջանի միջև առևտուրն ու Ծոցի տարածաշրջանից դեպի մեր երկիր իրականացվող ներդրումներն ավելի բարձր մակարդակի կհասցնի»,-հավելել է նա: